Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնային հուղարկավորեցին Բելա Վիստայի մասնավոր գերեզմանատանը:
Այնտեղ են նաև ֆուտբոլիստի ծնողների աճյունները: Հայր մահացել է 2015 թվականին, մայրը՝ 2011:
Մեծն Դիեգոյին վերջին հրաժեշտը տվեցին միայն ընտանիքի անդամները, իսկ մինչ այդ, Արգենտինայի կառավարության պալատում նրա հոգեհանգստին բազմաթիվ մարդիկ հարգեցին իրենց ֆուտբոլի կուռքի հիշատակը: