Մարադոնայի որդին Կվարացխելիայի մասին. Ես ուզում եմ, որ նա ստանա 10 համարը, Կվարան հիանալի խաղացող է #1TVSPORT
Մարադոնայի որդին Կվարացխելիայի մասին. Ես ուզում եմ, որ նա ստանա 10 համարը, Կվարան հիանալի խաղացող է #1TVSPORT

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստի որդին՝ Դիեգո Մարադոնա կրտսերը, կարծիք է հայտնել, որ «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան արժանի է 10 համարի մարզաշապիկով խաղալուն։

«Թիվ 10 Կվարացխելիայի համար. Կրկնում եմ Ինսինյեի մասին ասածս. Այն ժամանակ ես հույս ունեի, որ նա կստանա այս համարը, հիմա ուզում եմ, որ «Նապոլիի» 77 համարը մի օր ստանա այս մարզաշապիկը։ Կվարան հիանալի խաղացող է, նա շատ ուժեղ է, բայց տաս համար կրելը նույնպես մեծ պատասխանատվություն է»,- իտալական լրատվամիջոցներին ասել է լեգենդար հարձակվողի որդին։

Հիշեցնենք, որ արգենտինացի լեգենդար ավագի պատվին «Նապոլին» 2000 թվականից հեռացրել է 10 համարի մարզաշապիկը։

Ընթացիկ մրցաշրջանում Վրաստանի հավաքականի 22-ամյա առաջատարը «Նապոլիում» անցկացրել է 28 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ։ Նա նաև 15 գոլային փոխանցում է կատարել։ «Նապոլիի» երկրպագուները վրացի եզրային կիսապաշտպանին Կվարադոնա են անվանել։