Իտալիայի բասկետբոլի առաջնության հերթական տուրում, Մանուչար Մարկոիշվիլիի «Ռեջինան» սեփական հարկի տակ ընդունել է «Վարեզեին» և պարտության մատնել 76:66 հաշվով:
Վրաստանի ազգային հավաքականի ավագը անց է կացրել այս սեզոնում իր լավագույն հանդիպումներից մեկը: Մանուչարը հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում և ընդհանուր առմամբ խաղացել 33 րոպե և վաստակել 20 միավոր:
Այս ցուցանիշով վրաց բասկետբոլիստը լավագույնն է եղել:
Հեղինակ -
Edgar Barsegyan