Մանկապարտեզներում մեկնարկել է ուսումնական տարին  [ֆոտոշարք]
Մանկապարտեզներում մեկնարկել է ուսումնական տարին [ֆոտոշարք]

Ողջ երկրի մանկապարտեզներում մեկնարկել է ուսումնական տարին։

Կովիդ կանոնակարգերը, որոնցով նախորդ տարիներին առաջնորդվել են նախադպրոցական հաստատությունները, ստացել են հանձնարարականի բնույթ։ Հաշվի առնելով դա՝ ուսումնական տարվա սկզբին ծնողներին թույլատրվում է մուտք գործել մանկապարտեզի տարածք և շենք։

Բացի այդ, առաջին անգամ մանկապարտեզ գնացող դաստիարակվողների ծնողները հնարավորություն ունեն հանդիպելու դաստիարակին և ծանոթանալ մանկապարտեզի միջավայրին, որպեսզի ընտելանան մանկապարտեզին։

Մանկապարտեզներում այլևս թերմոսկրինինգ չի իրականացվում, սակայն աշխատակիցների թեստավորումը մնում է ուժի մեջ՝ այգիների անձնակազմը երկու շաբաթը մեկ կանցնի «Կովիդ»-ի թեստ։

Այսօր Թբիլիսիի Սաինգիլո փողոցում բացվել է նոր՝ 88-րդ մանկապարտեզը, որտեղ անիմատորների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն։ Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար Կախաբեր Գվանցելաձեն հրավիրված հյուրերի հետ միասին շնորհավորել է երեխաներին և ծնողներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեն, Իսանի շրջանի մեծամասնական պատգամավորներ Կախի Կախիշվիլին և Կախա Լաբուչիձեն, ինչպես նաև շրջանի գամգեբելի Նիկոլոզ Էլիսաշվիլին։