Մանկապարտեզների սննդի մրցույթում հաղթող է ճանաչվել է «Նիլ» ընկերությունը
Մանկապարտեզների սննդի մրցույթի հաղթող է ճանաչվել «Նիլ» ընկերությունը,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրակլի Բենդելիանին:
Նրա խոսքով, մինչ այժմ ընկերության հետ կնքված էր մեկամսյա պայմանագիր, որպեսզի մինչև մրցույթի ավարտը, երեխաները չմնային առանց սննդի:
«Երեկ անցկացրեցինք վերջին նիստը՝ մանկապարտեզների սննդի կապակցությամբ և հաստատում եմ, որ հաղթող է հայտարարվել «Նիլ» ընկերությունը: Ինչ վերաբերում է ապագայում այս ընկերության կողմից սխալներ թույլ տալուն, մենք կիրականացնենք ամենօրյա մոնիթորինգ: Խախտում գրանցելու դեպքում, իհարկե, կունենանք համապատասխան արձագանք: Քանի որ քաղաքապետարանի կողմից հայտարարված բոլոր մրցույթները բաց են և թափանցիկ, առավելագույնս փորձում ենք պաշտպանել մրցակցության պայմանները»,- հայտարարել է Իրակլի Բենդելիանին: