Մանկապարտեզների կառավարման գործակալությունն այս փուլում մենյուի վերանայման անհրաժեշտության չի տեսնում. Իրակլի Բենդելիանի
Մանկապարտեզների կառավարման գործակալությունն այս փուլում մենյուի վերանայման անհրաժեշտության չի տեսնում. Իրակլի Բենդելիանի

Սննդակարգը մանկապարտեզների կառավարման գործակալության մեկ կամ երկու աշխատակցի կողմից չի կազմվել,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրակլի Բենդելիանին՝ Առաջին ալիքի «Հրատապ թեմա Մակա Ցինաձեի հետ» հաղորդման շրջանակներում:

«Մենյուն ընդունվել է փորձագետների հանձնարարականների և մասնագետների կարծիքները հաշվի առնելով, նրանց անմիջական մասնակցությամբ»,- հայտարարել է Բենդելիանին:

Նրա խոսքով, մանկապարտեզների կառավարման գործակալությունն այս փուլում մենյուի վերանայման անհրաժեշտության չի տեսնում: