Մանկապարտեզների և դպրոցների շենքերի վրա պետական դրոշի բարձրացումը դառնում է պարտադիր
Խորհրդարանական մեծամասնության անդամ Կախա Կախիշվիլին խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում իր գործընկերներին է ներկայացրել «Վրաստանի պետական խորհրդանիշների օգտագործման կանոնների մասին» օրենքում փոփոխության նախագիծը։ Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Ըստ զեկուցողի, գործող օրենսդրությունը նախատեսում է պետական դրոշի և պետական զինանշանի բարձրացում առանձին պետական կամ վարչական մարմինների շենքերի վրա։ Սակայն օրենքը չի սահմանում հանրակրթական հաստատությունների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար այս պարտավորությունը։
«Երկրում ավելի հայրենասիրական ոգի ունենալու համար պետք է պարտադիր լինի մանկապարտեզների ու դպրոցների շենքերի վրա պետական դրոշի բարձրացումը և օրհներգի տեքստը տեսանելի տեղում տեղադրելը, որպեսզի փոքր տարիքից սկսենք պետական խորհրդանիշների քարոզչությունը։ Բացի հանրահռչակումից, դա նաև նշանակում է հոգ տանել այս խորհրդանիշների մասին, ինչը դեռահասին սովորեցնում է հարգել դրանք»,- ասել է Կախա Կախիշվիլին։
Խորհրդարանը քննարկումից հետո 94 ձայնով կողմ քվեարկեց օրինագծին։