Մանկապարտեզները, բացառությամբ Աջարիայի տարածաշրջանի, իրենց աշխատանքը կվերսկսեն հոկտեմբերի 12-ից
Մանկապարտեզները, բացառությամբ Աջարիայի տարածաշրջանի, իրենց աշխատանքը կվերսկսեն հոկտեմբերի 12-ից,- այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության նախարար Միխեիլ Չխենկելին:
«Բացի Աջարիայից, մանկապարտեզները կվերսկսեն իրենց աշխատանքը: Դա տեղի կունենա հոկտեմբերի 12-ին»,- ասել է Չխենկլին:
Դրա հետ մեկտեղ, նախարարը նշել է, որ կարևոր է պաշտպանել սահմանված հանձնարարականները:
«Ես մեկ անգամ ևս ցանկանում եմ կոչ անել հասարակությանը, շատ կարևոր է, որ բոլորը խստորեն հետևեն առողջապահության ոլորտի հանձնարարականներին: Մեր երեխաներին, դպրոցականներին, ուսանողներին և մասնագիտական ուսումնարանների ուսանողներին հնարավորություն տանք ուսումը շարունակել դասասենյակներում և լսարաններում»,- ասել է նախարարը: