Մանկական Եվրատեսիլում Վրաստանի ներկայացուցիչները մասնակցել են Նիցցայում բացման արարողությանը
Մանկական Եվրատեսիլում Վրաստանի ներկայացուցիչները մասնակցել են Նիցցայում բացման արարողությանը

Նիցցայում տեղի է ունեցել Մանկական Եվրատեսիլի բացման պաշտոնական արարողությունը։ Կարմիր գորգի վրա դուրս եկան մրցույթի մասնակիցները, որոնց թվում էին Վրաստանի ներկայացուցիչներ Անաստասիա Վասաձեն, Նիկոլոզ Խառատը և Օթո Բազերաշվիլին։

Մրցութային երգը՝ Over The Sky, որը Վրաստանի ներկայացուցիչները կներկայացնեն եվրատեսիլյան բեմում, գրել են Բեթխոն և Մեբո Նուցուբիձեն։ Հոլովակի նկարահանումները տեղի են ունեցել երեք տարբեր վայրերում:

Երգիչների հետ Եվրատեսիլյան բեմում կհայտնվեն եւս երկու պարուհիներ՝ Նիտա Ջամագիձեն եւ Բարբարա Քաջայան։

Նոյեմբերի 26-ին, ժամը 19:00-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կմեկնարկի 21-րդ մանկական Եվրատեսիլ մրցույթը, ռեպորտաժը Առաջին ալիքով կվարի Նիկա Լոբիլաձեն։ Քվեարկությունը կսկսվի նոյեմբերի 24-ին ժամը 23:00-ից։