Մանկական Եվրատեսիլի մասնակիցներին անվճար ավտոբուսներ կսպասարկեն

18:59, 13.12.2025

Մանկական Եվրատեսիլի համերգի այցելուների համար գործում են անվճար ավտոբուսներ։

Մետրոյի «Դիդուբե» կայարանի հարակից տարածքից դեպի Օլիմպիական քաղաք ավտոբուսները՝ «Եվրատեսիլ» գրությամբ, շարժվելու են ժամը 17:00-ից 20:00-ը՝ յուրաքանչյուր 15 րոպե ինտերվալով։ Համերգից հետո, 22:00-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում, ավտոբուսները երթևեկելու են հակառակ ուղղությամբ։

Վրաստանը հյուրընկալում է 2025 թվականի Մանկական Եվրատեսիլի երգի մրցույթը։ Եզրափակիչ շոուն տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 20:00-ին։ Շոուի ուղիղ հեռարձակումը կապահովի միջոցառման հյուրընկալող՝ Վրաստանի Հանրային Հեռարձակողը։

Նմանատիպ