Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում Վրաստանը ներկայացնող Անաստասիան և «Ռանինան» վաղը կերգեն Ֆրանսիայի Նիցցա քաղաքի «Palais Nikaïa» բեմում
Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում Վրաստանը ներկայացնող Անաստասիան և «Ռանինան» վաղը կերգեն Ֆրանսիայի Նիցցա քաղաքի «Palais Nikaïa» բեմում

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում Վրաստանը ներկայացնող Անաստասիան և «Ռանինան» վաղը կերգեն Ֆրանսիայի Նիցցա քաղաքի «Palais Nikaïa» բեմում։

«Ranina» նախագծի հաղթող Անաստասիա Վասաձեն և «Ranina»-ի մասնակիցներ Օթո Բազերաշվիլին և Նիկոլոզ Խառատին Վրաստանի անունից մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում հանդես կգան «Over The Sky» երգով։

Երգիչների հետ Եվրատեսիլյան բեմում կհայտնվեն եւս երկու պարուհիներ՝ Նիտա Ջամագիձեն եւ Բարբարե Քաջայան։

Իսպանիան կբացի այս տարվա մանկական Եվրոփառատոնը, իսկ Հոլանդիայի ներկայացուցիչը կփակի այն։

Ավանդաբար Հանրային հեռարձակողն առաջարկում է մրցույթի ուղիղ հեռարձակում:

Նոյեմբերի 24-ին ժամը 23:00-ից Մանկական Եվրատեսիլի պաշտոնական կայքում «vote.Junioreurovision.tv»-ում մեկնարկել է քվեարկությունը։