«Մանկական աշխարհի» հրդեհի հետևանքով տուժած առևտրականները Մթածմինդայի այգու մոտ անցկացնում են բողոքի ցույց
Մթածմինդայի այգու մերձակայքում «Մանկական աշխարհի» հրդեհի հետևանքով տուժած առևտրականներն անցկացնում են բողոքի ցույց: Նրանք պահանջում են փոխհատուցել հրդեհի հետևանքով հասցված վնասը:
«Մենք գիտենք, որ այսօր այստեղ անցկացվում է «Վրացական երազանք»-ի համագումարը և գալիս են իշխանության ներկայացուցիչները: Ցանկանում էինք հանդիպել, որպեսզի անձամբ ասեինք մեր խոսքը, սակայն մեզ չթողեցին ներս մտնել: Արդեն մեկ տարի ու կես է սպասում ենք, որ գտնեն մեղավորին: Հարցաքննվել է այսքան մարդ և դեռևս արդյունք չկա: Պահանջում ենք դադարեցնել հարցաքքնումները և ուղղակի փոխհատուցեն վնասը»,- հայտարարում են առևտրականները:
Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը: