Մանչեսթեր Սիթի կենտրոնում բազմահարկ շենք է հրդեհվել
Մանչեսթեր Սիթի կենտրոնում բազմահարկ շենք է հրդեհվել

Բրիտանական Մանչեսթեր Սիթի քաղաքի կետրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է BBC-ն, քաղաքի փրկարար ծառայության տվյալներով՝ կրակը բռնկվել է 12 հարկանի շենքի 9-րդ և 10-րդ հարկերում: Կրակն արդեն գրեթե ամբողջությամբ մարվել է:

Միջադեպի հետևանքով մեկ մարդ է տուժել՝  ծխից առաջացած շնչահեղձության պատճառով: Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հրշեջ ծառայության աշխատակիցները բնակիչներին խորհուրդ են տվել խուսափել դեպքի վայրի մոտակայքից: Տարածքում ծխի մեծ ամպեր են տարածվել, ինչպես նաև շենքից պոկված բեկորներ կան: