Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի Թուրքիայում նախատեսված «3+3» ձևաչափի հանդիպմանը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային խորհրդատվական հարթակի՝ «3+3»-ի հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Թուրքիայում։
Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը։
«3+3» ձևաչափը ստեղծվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ։ Այն ներառում է Հարավային Կովկասի երեք պետություններ , ինչպես նաև Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Էրդողանը նախաձեռնության մասին առաջին անգամ հայտարարել է 2020թ.: Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականին Մոսկվայում, իսկ երկրորդը՝ 2023 թվականին Թեհրանում։ Վրաստանը ոչ մի հանդիպման չի մասնակցել: Վրաստանն այս անգամ էլ չի մասնակցի բանակցություններին։