Մամուլի տեղեկություններով, Հայաստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում, ոստիկանությունն այսօր ձերբակալել է 206 մարդու

19:09, 03.05.2022

Հայաստանում uնդդիմության բողոքի ակցիաները դուրս են եկել Երևանի տարածքից։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երկրի տարբեր քաղաքներում արդեն հանրահավաքներ են անցկացվում։

ԶԼՄ-ները հայտնում են, որ իրավապահներն այսօր ընդհանուր առմամբ ձերբակալել են 206 մարդու:

Ցուցարարները փակել են Վայոց Ձոր-Երևան կապող գլխավոր ճանապարհը։ Ինչպես նաեւ Գյումրի-Երեւան կապող ճանապարհը։ Ընդդիմության առաջնորդներն ասում են, որ կշարունակեն անհնազանդությունը մինչև Հայաստանի վարչապետի և նրա կաբինետի անդամների հրաժարականը։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը մեկնարկել են մայիսի 1-ին Հայաստանի մայրաքաղաքում։ Ակտիվիստները սկզբում հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակում։ Նրանցից ոմանք վրաններ են տեղադրել, որտեղ երկու գիշեր են անցկացրել։ Երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 250 մարդու։

Նմանատիպ