Մամուկա Խազարաձեն, Փիքրիա Չիխրաձեն և Դավիթ Ուսուփաշվիլին հիմնում են դաշինք
«Լելո» շարժումը, «Շենեբիս շարժումը» և «Նոր աջայինները» հիմնում են դաշինք:
Ինչպես նշել է այսօր անցկացված մամլո ասուլիսին Փիքրիա Չխրաձեն, կայացրել են որոշում, սերտ համակարգման ռեժիմում մեկնարկեն խորհրդակցություններ երկրում ստեղծված փակուղային իրավիճակը հաղթահարելու համար:
«Մենք արտահայտում ենք բնակչության մեծ մասի շահերը, որոնք ծայրահեղ քննադատորեն են տրամադրված ներկայի նկատմամբ և վախենում են անցյալի վերադարձից: Սա կլինի իրավահավասար գործընկերների կողմից պարիտետային ակունքների վրա հիմնված հարթակ, որը պարտության կմատնի երկբևեռ համակարգին, կունենա հանրության վստահությունը և կկառուցի հզոր, զարգացած, ժողովրդավար երկիր: Վրաստանը մեր հայրենիքն է, որը պետք է դարձնենք հզոր պետություն»,- հայտարարել է Փիքրա Չիխրաձեն: