Մամուկա Խազարաձեն նույնպես կարող է լինել վարչապետի թեկնածու, Գիորգի Վաշաձեն նույնպես, ինչու չէ. Բադրի Ջափարիձե
Մամուկա Խազարաձեն նույնպես կարող է լինել վարչապետի թեկնածու, Գիորգի Վաշաձեն նույնպես, ինչու չէ. Բադրի Ջափարիձե

Կառավարության նկատմամբ անվստահության գործընթաց սկսելու համար մեզ երկու ձայն չի հերիքում, ունենք 49 ձայն, – հայտնում է «Լելո»-ի ներկայացուցիչ Բադրի Ջափարիձեն:

Հարցին թե Մամուկա Խազարաձեն կլինի արդյո՞ք վարչապետի թեկնածու Բադրի Ջափարիձեն պատասխանել է.

«Ինչո՞ւ չէ, բայց մենք դեռ պայմանավորվածություն չենք ունեցել. կարող են լինել նաև այլ թեկնածուներ: Այսօր Գիորգի Վաշաձե հնչեց. Ինչո՞ւ ոչ: Մենք պետք է դիտարկենք տարբեր թեկնածուներ : Քննարկում ենք բացել մեր ընդդիմադիր գործընկերների հետ, քննարկում ենք տարբեր թեկնածուներ, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը սկսելու համար մենք դեռ ունենք երկու ձայնի պակաս , ունենք 49 ձայն :

«Հուսամ, մեկ քաղաքական խումբը կվերանայի իր որոշումը և կաջակցի անվստահություն հայտնելու նախաձեռնությանը», – ասել է Բադրի Ջափարիձեն:

Ըստ «Լելոն Վրաստանի համար» կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեի ելնելով ստեղծված իրավիճակից ընդդիմադիր ուժերը կոալիցիա կազմելու համա րպետք է արդյունավետ քայլեր ձեռնարկեն և որ, անհրաժեշտ է սկսել խորհրդատվություններ ստվերային կոալիցիայի կառավարության ձևավորման, ինչպես նաև վարչապետի թեկնածույի վերաբերյալ: Սակայն ըստ նրա հենց այսօր անհրաժեշտ է պայմանավորվել, որ հաջորդ կառավարությունում «Ազգային շարժման» կողմից իրավապահ նախարարներ չեն առաջադրվի: