«ԹիԲիՍի բանկ»ի վերահսկիչ խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեն լքում է «ԹիԲիՍի բանկը»: Այս մասին հայտարարությունը նա տարածել է սոցիալական ցանցում:
Հայտարարությունում Խազարաձեն իր և ԹիԲիՍի-ի թիմի երկրպագուներին շնորհակալություն է հայտնում 27 տարվա ընթացքում ցուցաբերած աջակցության համար:
«Այլևս չեմ կրկնվի, թե ինչ հարձակման է ենթարկվում մեր բանկը: Արդյունքում, մեր միջազգային բաժնետերերը մեկ ամսում կրել են 200 միլիոն դոլլարի վնաս, համապատասխանար լուրջ վնաս է տեսել նաև մեր երկիրը:
Ես հասկացա, որ նպատակը ինձ վարկաբեկելն է, հասկացա, որ Վրաստանում ընկերության զարգացումը պետք է ունենա թույլատրելի սահման:
Ինձ վրա հարձակումն անդրադառնում է մեր բանկի հեղինակության վրա:
Համապատասխանաբար, ես կայացրել եմ որոշում, հեռանալ բանկից, որտեղ անցկացրել եմ իմ կյանքի 27 տարիները, բանկից, որը իմ թիմի հետ 500 դոլլարից դարձրել եմ տարածաշրջանի խոշորագույն խաղացող:
Երեքշաբթի, ինչպես խոստացել եմ խորհրդարանին և հանրությանը, կլինեմ կոմիտեի լսմանը, որպեսզի խաղաղ քննարկեմ և իմ գործի մանրամասները ծանոթացնեմ խորհրդարանականներին և հանրությանը:
Միևնույն ժամանակ, կշարունակեմ պաշտպանել իմ իրավունքները դատական կարգով, որպես մասնավոր անձ Վրաստանում և արտասահմանում»,- նշված է Մամուկա Խազարաձեի հայտարարությունում: