Մամուկա Խազարաձեն և Գիորգի Գախարիան հերթական հանդիպումն են անցկացնում նախագահական պալատում
«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեի և «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիայի հերթական հանդիպումը շարունակվում է։
Գիորգի Գախարիան և Մամուկա Խազարաձեն քիչ առաջ եկան Օրբելիանիների պալատ։
Մինչ այդ Գախարիան ու Խազարաձեն հերթական առերես հանդիպումն են անցկացրել սրճարաններից մեկում։
Հանդիպումից հետո նշվել է, որ կողմերի միավորման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն, և այս փուլում համաձայնություն ձեռք չի բերվել։
Սալոմե Զուրաբիշվիլին Մամուկա Խազարաձեի և Գիորգի Գախարիայի կուսակցություններին կոչ է արել սեպտեմբերի 16-ին միավորվել, և հրավիրել Օրբելիանիների պալատ խորհրդակցությունների։