Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն «ԹիԲիՍի բանկի» վերահսկիչ խորհուրդը կլքեն հավանաբար մինչև ապրիլի 13-ը
Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն «ԹիԲիՍի բանկի» վերահսկիչ խորհուրդը կլքեն հավանաբար մինչև ապրիլի 13-ը

Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն մինչ այժմ մնում են «ԹիԲիՍի բանկի» վերահսկիչ խորհրդում, նախագահի և նախագահի տեղակալի պաշտոններում: Հանրային ռեեստրի տվյալներով, այսօրվա համար կասեցվել է միայն բանկի փաստաթղթերին ստորագրելու իրավունքը:

Ազգային բանկը «ԹիԲիՍի բանկի» բաժնետերերի ժողովին փետրվարի 13-ին երկու ամիս ժամանակ էր տվել վերահսկիչ խորհրդից Խազարաձեին և Ջափարիձեին հեռացնելու համար: Համապատասխանաբար, այս ժամկերը լրանում է ապրիլի 13-ին:

«ԹիԲիՍի բանկի» վերահսկիչ խորհրդում այս պահի դրությամբ կա յոթ անդամ: Խազարաձեից և Ջափարիձեից բացի, խորհրդի կազմը առողջական վիճակի պատճառով լքում է նաև Էրիկ Ռաջենդրան: