Մամուկա Խազարաձեն 13.52 տոկոսով «ԹիԲիՍի բանկ»-ի խոշորագույն բաժնետերն է
«ԹիԲիՍի բանկ»-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեն, ով հեռանում է բանկից, ֆինանսական ինստիտուտի խոշորագույն բաժնետերն է:
Ազգային բանկի կայքէջում հրապարակված տվյալներով, 2018 վերջին Խազարաձեն բաժնետոմսերի 13.52 տոկոսի սեփականատերն էր: Վերահսկիչ խորհրդի նախագահ տեղակալ Բադրի Ջափարիձեի սեփականությունում է ակցիաների 6.76 տոկոսը:
Բանկի բաժնետոմսերի ավելի քան հինգ տոկոսի սեփականատերերն են ֆինանսական միջազգային կազմակերպությունները և ներդրումային ընկերությունները – Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD) 8.17%, , Ջիֆիմորգան Էսեթ Մենեջմենթ (JPMorgan Asset Management) – 8.39%, Schroder Investment Management – 7.07%; Dunross & Co. – 5.50%:
«ԹիԲիՍի բանկ»-ի տեղեկությամբ, Խազարաձեն լքում է բանկի Վերահսկիչ խորհրդի պաշտոնը, սակայն մնում է բանկի բաժնետեր: