Մամուկա Խազարաձեի խորհրդարանը լքելու դեպքում «Լելոն հանուն Վրաստան» խմբակցությունը կարող է լուծարվել
Մամուկա Խազարաձեի խորհրդարանը լքելու դեպքում «Լելոն հանուն Վրաստան» խմբակցությունը կարող է լուծարվել

Մամուկա Խազարաձեի տասներորդ գումարման խորհրդարանը լքելու դեպքում «Լելո՝ Վրաստանի համար» խմբակցությունը կարող է լուծարվել։ Լուծարման պատճառ է դառնալու կանոնակարգով նախատեսված նորմը, ըստ որի՝ խմբակցությանը յոթ պատգամավոր է պետք։

Այս պահին «Լելո» խմբակցությունում են Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն, Սալոմե Սամադաշվիլին, Անա Նացվլիշվիլին, Շալվա Շավգուլիձեն, Դավիթ Ուսուփաշվիլին և Արմազ Ախվլեդիանին։ Մամուկա Խազարաձեի լիազորությունները դադարեցնելու դեպքում խմբակցությունում կմնա վեց պատգամավոր, ինչը կդառնա նրա լուծարման պատճառը։ Խմբակցությունը կարևոր քաղաքական լծակ է խորհրդարանական գործունեության մեջ, քանի որ այն խմբակցությունն է, որն ավելի շատ ժամանակ ու լծակներ ունի նախարարներին օրենսդիր մարմին հրավիրելու համար։

«Լելո» կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեն այսօրվա հանրահավաքում հայտարարել է, որ լքում է Վրաստանի խորհրդարանը։