«Հզոր Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեի և «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիայի հանդիպումն ավարտվել է:
Հանդիպումն անցկացվել է «Օլդ Թաուն» հյուրանոցում։
Ինչպես լրագրողներին հայտնել է Գիորգի Գախարիան, ինքը պատրաստվում է հանդիպման նախագահական նստավայրում։
«Եկեք նախագահի մոտ»,- ասել է Գիորգի Գախարիան։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մամուկա Խազարաձեի և Գիորգի Գախարիայի կուսակցություններին կոչ է արել միավորվել և հայտարարել, որ սեպտեմբերի 17-ին հրավիրում Օրբելյանների պալատ խորհրդակցությունների համար։
Մամուկա Խազարաձեն ֆեյսբուքյան իր էջում գրառել է, որ պատրաստ է ցանկացած պահի անձամբ հանդիպել Գիորգի Գախարիայի հետ,ապա այնուհետև նախագահի հետ։