Մամուկա Խազարաձե. Որոշել ենք հայտարարել լայն հասարակական հարթակ, կոչ ենք անում հասարակական գործիչներին, գրողներին, մարզիկներին, գիտնականներին, բժիշկներին, միացեք մեզ
Մամուկա Խազարաձե. Որոշել ենք հայտարարել լայն հասարակական հարթակ, կոչ ենք անում հասարակական գործիչներին, գրողներին, մարզիկներին, գիտնականներին, բժիշկներին, միացեք մեզ

Այսօր մենք կոալիցիոն ձևաչափով որոշում կայացրեցինք հայտարարել լայն հասարակական հարթակի կամ անկուսակցական շարժման մասին,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է «Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն։

Խազարաձեի խոսքով, անկախ կուսակցական պատկանելությունից, բողոքի ակցիային պետք է ներգրավվեն բոլորը։

«Այն հարցը, որ այսօր բարձրացրել են իմ ընկերները եւ տեղի է ունենում բոլորի աչքի առաջ, մեր երկրի հռչակված կուրսի փոփոխությունն է, երկիրը հետ վերադարձնել կայսրության գիրկը՝ անթույլատրելի է։ Սա որևէ կուսակցության գործ չէ, սա մեր յուրաքանչյուր ազատ քաղաքացու գործն է։ Ուստի բոլորին կոչ ենք անում ամեն ինչ մի կողմ դնել, միանալ անկախ կուսակցական պատկանելությունից, ազատ մարդիկ՝ պաշտպանենք ազատ երկիրն ու մեր անկախությունը։ Հենց այս հարթակն է, որ ուժ կունենա դիմակայելու բոլոր այն փորձերին, որ «Վրացական երազանքը» արդեն մի քանի տարի փաթաթում է մեր հասարակության գլխին՝ փոխելով այս երկրի ընթացքը, մենք դա թույլ չենք տա։ Հրավիրում ենք միանալու հասարակական գործիչների, գրողների, մարզիկների, գիտնականների, բժիշկների, բոլորին՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Սա ոչ կուսակցական միջոցառում է, քանի որ հարցը վերաբերում է մեր երկրի ուղուն»,- ասել է Խազարաձեն։