Մամուկա Խազարաձե. Փաստաթղթի ստորագրման համար անհրաժեշտ է Քրիստիան Դանիելսոնի մասնակցությունը բանակցությունների վերջին փուլին
Մամուկա Խազարաձե. Փաստաթղթի ստորագրման համար անհրաժեշտ է Քրիստիան Դանիելսոնի մասնակցությունը բանակցությունների վերջին փուլին

«Լելո Սաքարթվելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն սոցցանցում արձագանքել է Քրիստիան Դանիելսոնի փաստաթուղթը ստորագրելու «Վրացական երազանքի» որոշմանը:

Ինչպես գրում է Խազարաձեն, վերջնական համաձայնության և փաստաթղթի ստորագրման համար անհրաժեշտ է Քրիստիան Դանիելսոնի մասնակցությունը բանակցությունների վերջին փուլին:

«Երազանքը», մեր միջազգային գործընկերների ճնշման ներքո, հասկացավ, որ պետք է համաձայնվի Դանիելսոնի փաստաթղթին:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը բանակցությունների ընթացքում համաձայնեցրեց հինգ կետերից 3-ին: Ինչ վերաբերում է մյուս երկու կետերին՝ քաղբանտարկյալներին և արտահերթ ընտրություններին, տեղի ունեցավ քննարկում տարբեր բանաձևերի շուրջ, որոնք վերջին հանդիպման ընթացքում հնարավոր չէր ավարտել:

Հետևաբար, վերջին փուլը մնում է երկու կետերի համաձայնեցման համար, այստեղ անհրաժեշտ է, որ պարոն Դանիելսոնը մասնակցի, որպեսզի վերջնական համաձայնություն ձեռք բերվի և փաստաթուղթը ստորագրվի», – գրել է Մամուկա Խազարաձեն:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն այսօր կայացած հատուկ ճեպազրույցում ասաց, որ «Վրացական երազանքը» հրապարակայնորեն ստորագրում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ստեղծված փաստաթուղթը:

Քրիստիան Դանիելսոնը մարտի 31-ին փաստաթուղթը առաջարկեց Վրաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին: