Մամուկա Խազարաձե. Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել եվրոպական զարգացման համար և մի կողմ դնել անձնական խնդիրները, եթե որևէ որոշում լինի, անմիջապես կտեղեկացնենք նախագահին
Մամուկա Խազարաձե. Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել եվրոպական զարգացման համար և մի կողմ դնել անձնական խնդիրները, եթե որևէ որոշում լինի, անմիջապես կտեղեկացնենք նախագահին

Ողջունում եմ Վրաստանի եվրոպական նկրտումներին աջակցելու նախագահի ջանքերը և այս հարցում «Ուժեղ Վրաստանի» դերի ու կարևորության շեշտադրումը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն։

Խազարաձեի խոսքով՝ իրենք պատրաստ են մի կողմ դնել բոլոր անձնական հարցերը՝ հանուն երկրի եվրոպական զարգացման։

«Ինչպես արդեն ասել եմ, մենք պատրաստ ենք ամեն ինչ անել երկրի եվրոպական զարգացման համար և դրա համար մի կողմ դնել բոլոր անձնական խնդիրները։ Մեր միությունը՝ «Ուժեղ Վրաստանը» դրա ապացույցն է։ Այսօր առավոտյան ես պատրաստակամություն հայտնեցի խոսել Գիորգի Գախարիայի հետ այս թեմայով, եթե դա հաղթանակ բերի երկրին։ Եթե ​​և երբ լինի որևէ տիպի որոշում այս բանակցությունների արդյունքների վերաբերյալ, մենք անմիջապես այդ մասին կտեղեկացնենք Վրաստանի նախագահին»,- գրել է Մամուկա Խազարաձեն։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մամուկա Խազարաձեի և Գիորգի Գախարիայի կուսակցություններին կոչ է անում միավորվել և խորհրդակցությունների նպատակով հրավիրել է Օրբելիանիների պալատ։