Մամուկա Խազարաձե. Մենք չենք ճանաչում երեկվա ընտրությունների արդյունքները, թող ոչ մեկի սիրտը չկոտրվի, մենք շարունակելու ենք պայքարը
Մամուկա Խազարաձե. Մենք չենք ճանաչում երեկվա ընտրությունների արդյունքները, թող ոչ մեկի սիրտը չկոտրվի, մենք շարունակելու ենք պայքարը

Բիձինա Իվանիշվիլին և «Վրացական երազանքը» ռուսական հատուկ ծառայությունների հետ միասին երեկ յուրացրել և խլել են ընտրությունները վրաց ժողովրդից։ Այս ընտրությունները և դրանց արդյունքները մեզ համար անընդունելի են, հայտարարել է «Ուժեղ Վրաստանի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն։

Խազարաձեի խոսքով՝ «Ուժեղ Վրաստանը» չի ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքները։

«Մենք չենք ճանաչում երեկվա ընտրությունների արդյունքները և շարունակելու ենք պաշտպանել մեր յուրաքանչյուր ընտրողի ընտրելու իրավունքը։ Մենք մեր ժողովրդի հետ կանգնած ենք ճշմարտության կողքին։ Երեկվա ընտրություններն անընդունելի են, դրանք գողացված ընտրություններ էին, որոնք Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում անցկացրեց ռուսական «ՖՍԲ»-ի ու «ԿԳԲ»-ի օգնությամբ։ Ես ուզում եմ բոլորին ասել, որ ոչ ոք չպետք է կոտրի սիրտը, ոչինչ ավարտված չէ, մենք կշարունակենք պայքարը»,- ասել է Խազարաձեն։