Մամուկա Խազարաձե. Գուգութիանթկարիում Գիվի Ռազմաձեի ընտանիքը առաջիկա մեկ ամսում կունենա նոր տուն
Մամուկա Խազարաձե. Գուգութիանթկարիում Գիվի Ռազմաձեի ընտանիքը առաջիկա մեկ ամսում կունենա նոր տուն

Գուգութիանթկարիում Գիվի Ռազմաձեի ընտանիքը առաջիկա մեկ ամսում կունենա նոր տուն, ցանկանում եմ վրացական բիզնեսին խնդրել, օգնել այնտեղ բնակվող մարդկանց,- այս մասին «ԹիԲԻՍի բանկի» հիմնադիր Մամուկա Խազարաձեն գրում է «Ֆեյսբուքի» էջում:

«Ռուսաստանի սողացող օկուպացիան ամեն օր խլում է մեր հայրենիքի մասը: Սա պայքար է ամեն մի թիզ վրացական հողի համար, այս պատերազմն ունի իր հերոսները – այնտեղ բնակվող մարդիկ, որոնք սեփական ձեռքերով փորձում են պաշտպանել իրենց ընտանիքները և վրաց հողը: Այսօր նրանցից խլել են իրենց տունը, որը գումարվել  է բռնազավթված 20 տոկոսին: Այս ընտանիքները կրկին պետք է ապրեն իրենց հողում, որտեղ այժմ ռուս զինվորականներն անցկացնում են փշալարեր: Մեր պարտականությունն է լինեկ նրանց կողքին: Ուստի Գուգութիանթկարիում Գիվի Ռազմաձեի ընտանիքը առաջիկա մեկ ամսում կունենա նոր տուն: Ցանկանում եմ վրացական բիզնեսին խնդրել, օգնել այնտեղ բնակվող մարդկանց: Այս պատերազմում մենք ենք հաղթելու, Վրաստանը կմիավորվի»,- գրում է Մամուկա Խազարաձեն:

რუსული მცოცავი ოკუპაცია ყოველდღიურად გვართმევს სამშობლოს ნაწილს. ეს არის ბრძოლა ყოველი გოჯი ქართული მიწისთვის, ამ ომს…

Posted by მამუკა ხაზარაძე on ხუთშაბათი, 15 აგვისტო, 2019