Մամուկա Խազարաձե. Բիձինան և նրա ռուսական ռեժիմը հոգեվարքի մեջ են, յուրաքանչյուր ոք, ով ամրապնդում է այս ռեժիմը և հակապետական ​​գործողություններ է կատարում, կենթարկվի հնարավորինս խիստ պատասխանատվության
Մամուկա Խազարաձե. Բիձինան և նրա ռուսական ռեժիմը հոգեվարքի մեջ են, յուրաքանչյուր ոք, ով ամրապնդում է այս ռեժիմը և հակապետական ​​գործողություններ է կատարում, կենթարկվի հնարավորինս խիստ պատասխանատվության

Բիձինան և նրա ռուսական ռեժիմը հոգեվարքի մեջ են, և ցանկացած ոք, ով ուժեղացնում է այս ռեժիմը և հակապետական ​​գործողություններ կատարում, պատասխանատվության կենթարկվի,- սոցցանցում գրել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն։

Նրա խոսքով, Վրաստանում չեն աշխատի ազատ մարդկանց հետապնդելը, տներ ներխուժելը, տեռորը։

«Բիձինան և նրա ռուսական ռեժիմը հոգեվարքի մեջ են: Ռուսական և բելառուսական սցենարը՝ ազատ մարդկանց «չեկիստական» հալածանքները, բնակարանային ներխուժւոմները, տեռորը չեն աշխատի Վրաստանում։ Վրաց ժողովրդի ազատության ձգտումն ու պայքարը հնարավոր չէ կասեցնել կամ զսպել:

Շուտով կգա ժամանակը, որ այս ռեժիմը պատասխանատվության ենթարկվի. ռեժիմ, որը զավթեց իշխանությունը, դավաճանեց վրաց ժողովրդի ընտրությանը, երկիրը գցեց լիակատար մեկուսացման մեջ և խախտեց Վրաստանի Սահմանադրությունը: Պայքարը լինելու է մինչև վերջ:

Յուրաքանչյուր ոք, ով ամրապնդում է այս ռեժիմը և կատարում հակապետական ​​գործողություններ, կենթարկվի հնարավորինս խիստ պատասխանատվության։ Ռուսական դավաճան ռեժիմը շուտով կավարտվի: Մենք կհաղթենք տոկունությամբ և միասնությամբ»,- գրում է Խազարաձեն։