Մամուկա Մդինարաձեն հայտարարում է, որ Բիձինա Իվանիշվիլին և Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստվում են լքել իրենց պատգամավորական մանդատները
Մամուկա Մդինարաձեն հայտարարում է, որ Բիձինա Իվանիշվիլին և Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստվում են լքել իրենց պատգամավորական մանդատները

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն հայտարարում է, որ Բիձինա Իվանիշվիլին և Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստվում են լքել իրենց պատգամավորական մանդատները։

«Որքանով ես գիտեմ ու կարծում եմ՝ թաքցնելու բան չկա, այդ մարդիկ պարոն Բիձինա Իվանիշվիլին, Իրակլի Կոբախիձեն, Իրակլի Ղարիբաշվիլին չեն պատրաստվում մնալ խորհրդարանում։ Նրանք մեր կուսակցության ներկայացուցիչներն ու ղեկավարներն են։ Նրանք, ինչպես միշտ, եղել են պատգամավորական ցուցակում։ Նրանք թողնում են պատգամավորական մանդատները»,- ասել է Մդինարաձեն։

Մդինարաձեի խոսքով՝ իրենք առաջիկայում դիմելու են խորհրդարան՝ մանդատները թողնելու համար։

Իրակլի Կոբախիձեն եղել է խորհրդարանական ցուցակում, սակայն պաշտոնապես նշանակվել է վարչապետ։ Իրակլի Կոբախիձեն այսօր ներկայացրել է կառավարության նոր կազմը։