Մամուկա Մդինարաձեն չի բացառում, որ Արչիլ Տատունաշվիլիի գործով իշխող թիմը և ընդիմությունը համաձայնվեն ընդհանուր փաստաթղթի շուրջ
«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն չի բացառում, որ Արչիլ Տատունաշվիլիի գործով իշխող թիմը և ընդիմությունը համաձայնվեն ընդհանուր փաստաթղթի շուրջ:
Ինչպես Մդինարաձեն ասել է լրագրողներին, խմբակցության այսօրվա նիստին լսել են հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիին, որը պատգամավորներին ծանոթացրել է այն խաղաղարար քաղաքականության հետ, որը նախարարությունը իրականացնում է բռնազավթված տարածաշրջաններում:
«Իշխանությունները ունեն արդյունքի վրա կողմորոշված քաղաքականություն, որը պետությունը կարող է իրականացնել բռնազավթիչ հարևանի քաղաքականության պայմաններում: Փորձում ենք մեր քաղաքականությունը վարել արդյունավետ: Մեր յուրաքանչյուր քայլը և այդ թվում ընդունված բանաձևերը նպատակաուղղված են միայն և միայն հակամարտության խաղաղ կարգավորմանը և այդ ուղղությամբ մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ: Չեմ բացառում, որ Արչիլ Տատունաշվիլիի գործով իշխող թիմը և ընդիմությունը համաձայնվեն ընդհանուր փաստաթղթի շուրջ»,-հայտարարել է Մդինարաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan