Մամուկա Մդինարաձեն «Արդար ընտրություններին» կոչ է անում, ներկայացնել տեղեկություն, թե որ ընտրատեղամասերի զուգահեռաբար հաշվարկի հետևանքով են ստացել իրենց տրամադրած տվյալները
Մամուկա Մդինարաձեն «Արդար ընտրություններին» կոչ է անում, ներկայացնել տեղեկություն, թե որ ընտրատեղամասերի զուգահեռաբար հաշվարկի հետևանքով են ստացել իրենց տրամադրած տվյալները

Կոչ ենք անում «Արդար ընտրություններին», տեղեկություն ներկայացնել հասարակությանը և մեզ տրամադրել իրենց հրապարակած ընտրատեղամասերի զուգահեռաբար հաշվարկի հետևանքով ստացած արդյունքները,- այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Մամուկա Մդինարաձեն՝ մամլո ասուլիսի ընթացքում:

Ըստ նրա, «Արդար ընտրությունների» զուգահեռ հաշվարկի եւ ԿԸՀ-ի տվյալների միջև երկու տոկոս տարբերություն կա:

Նայեք «Արդար ընտրությունների» տվյալներին, միակը «Վրացական երազանք» կուսակցությունն է, որտեղ «Արդար ընտրություններն» ամենամեծ տարբերությունն ունի զուգահեռ հաշվարկի տվյալների և ԿԸՀ-ի կայքում այսօր հրապարակված տվյալների միջև: Զուգահեռ հաշվարկի արդյունքում ստացած երկու տոկոս տարբերությունը, որը էքզիթ փոլ չէ, մեր կարծիքով, չափազանց շատ է: Ուստի կոչ ենք անում «Արդար ընտրություններին», տեղեկություն ներկայացնել հասարակությանը և մեզ տրամադրել իրենց հրապարակած ընտրատեղամասերի զուգահեռաբար հաշվարկի հետևանքով ստացած արդյունքները: Մանրամասն համեմատենք, հետևենք բոլոր տեղամասերի կոնկրետ արձանագրությանը և համապատասխան կոնկրետ տվյալներին: Ինչու կա նույնիսկ երկու տոկոս անճշտություն: Եկեք միասին հասարակությանը տրամադրենք վերջնական, ճշգրիտ, ճիշտ տեղեկատվություն, որպեսզի նույնիսկ այս փոքր անճշտությունը վերացվի, ինչու է այս երկու տոկոսանոց տարբերությունը տեղի ունեցել զուգահեռ հաշվարկի արդյունքում», – հայտարարել է Մդինարաձեն: