Մամուկա Մդինարաձե. Ժողովրդական պաշտպանի թեկնածուի հարցում պետք է կոնսենսուսի գանք, աշխատելու ենք քիչ թե շատ ընդունելի թեկնածու ընտրել
Մամուկա Մդինարաձե. Ժողովրդական պաշտպանի թեկնածուի հարցում պետք է կոնսենսուսի գանք, աշխատելու ենք քիչ թե շատ ընդունելի թեկնածու ընտրել

«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն ասում է, որ ժողովրդական պաշտպանի թեկնածուի ընտրության հարցում փոխզիջումների միջոցով պետք է կոնսենսուսի հասնել։

Նրա խոսքով, աշխատելու են ընդունելի թեկնածու ընտրել:

«Ընդդիմության մեջ կար կարծիքների տարբերություն, սակայն պահանջ կար, որ ժողովրդական պաշտպանի ընտրության գործընթացը պետք է լինի ներառական եւ հնարավորինս դիտարկվի հասարակական կազմակերպությունների մասնակցությունը։ Նրանց մի զգալի մասն էլ ասաց, որ ըստ կանոնակարգի՝ ներկայացնողը պետք է լինի քաղաքական սուբյեկտ՝ խմբակցություն կամ քաղաքական խումբ:

Մենք պետք է միտված լինենք արդյունքներին, որպեսզի ապահովենք, որ բոլոր կետերը բավարարվեն: Ռիսկերը պետք է վերացվեն, ինչը կախված է ոչ միայն իշխող թիմից։ Ճիշտն ասած, ընդդիմության այս հատվածի հետ ավելի հեշտ է պայմանավորվել ընթացակարգերի շուրջ, քան թեկնածուների: Դա այդքան հեշտ չի կարող լինել։ Նրանք այլ կարծիք ու վերաբերմունք ունեն։ «Եվրոպացի սոցիալիստներն» ասացին, որ պետք է բացառել նախորդ դեպքը։ Նրանք կարծում են, որ նախկինում եղել է այն, որ մենք ուղղակիորեն «Ազգային շարժման» ներկայացուցչին ենք նշանակել ժողովրդական պաշտպան, և դա մեզ հետ չպետք է պատահի»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։