Մամուկա Մդինարաձե. Պատրաստ ենք շարունակել բանակցությունները, քանի որ այլընտրանք չկա
«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն ասում է, որ ընդդիմության եւ իշխանության միջև բանակցություններն այլընտրանք չունեն:
Ինչպես նշել է Մդինարաձեն, բանակցությունների ընթացքում փոխզիջումներն անհրաժեշտ են:
«Կարծում եմ, որ այս օրերին մենք անպայման նստելու ենք բանակցությունների սեղանի շուրջ: Դրա երաշխիքը այդ թվում Շառլ Միշելի նման անձն է: Մենք կարծում ենք, որ համաձայնության կգանք, քանի որ երբ կողմերը նստում են բանակցությունների, նրանք ստիպված են փոխզիջման առաջարկներ ներկայացնել: Ես սա չեմ ասում միայն ընդդիմության մասին, ես նաև մեր մասին եմ ասում: Մենք արդեն առաջ ենք քաշել մի շարք փոխզիջումային առաջարկներ և դրանք բերել բանակցությունների սեղանի շուրջ: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները, քանի որ այլընտրանք չկա», – ասաց Մդինարաձեն: