Մամուկա Մդինարաձե. Նրանք, ովքեր արշավ են ծրագրում ռուս զբոսաշրջիկների դեմ, օկուպանտից վատն են և նրա կողմնակիցներն են
Մամուկա Մդինարաձե. Նրանք, ովքեր արշավ են ծրագրում ռուս զբոսաշրջիկների դեմ, օկուպանտից վատն են և նրա կողմնակիցներն են

Նրանք, ովքեր արշավ են ծրագրում ռուս զբոսաշրջիկների դեմ, օկուպանտից վատն են և նրա կողմնակիցներն են,- այս մասին սոցցանցում գրում է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։

Նրա խոսքով, ժամանակին այս արշավի հեղինակները վրացական զինվորականներին մեղադրել են 2008 թվականի օգոստոսի 7-ին անզգուշորեն ռազմական գործողություններ սկսելու, Ցխինվալին կասետային ռումբերով ռմբակոծելու և դրանով իսկ խաղաղ բնակչության համար վտանգ ստեղծելու մեջ։

«Քանի որ այլ կերպ չստացվեց, եկեք նորից արշավ սկսենք ռուս զբոսաշրջիկների դեմ։ Սրանով իշխանությունը պետք է պաշտպանի ռուսներին, մենք էլ PR կանենք, ու միգուցե լավ էլ բորբոքվի»,- ով այսպես է կազմակերպում, օկուպանտից վատն է և նրա օգնականն է:

Վաղը օգոստոսի 7-ն է։ Այն ժամանակ այս արշավի հեղինակները վրացական զինվորականներին մեղադրել են 2008 թվականի օգոստոսի 7-ին անզգուշորեն ռազմական գործողություններ սկսելու, Ցխինվալին կասետային ռումբերով ռմբակոծելու և դրանով իսկ խաղաղ բնակչության համար վտանգ ստեղծելու մեջ։

Դժվար չէ եզրակացություններ անել»,- գրում է Մամուկա Մդինարաձեն։