Մամուկա Մդինարաձե. Նոր բան չէ, որ Սաակաշվիլին հարձակվում է արևմտյան արժեքների վրա
Մամուկա Մդինարաձե. Նոր բան չէ, որ Սաակաշվիլին հարձակվում է արևմտյան արժեքների վրա

Նոր բան չէ, որ Սաակաշվիլին հարձակվում է արևմտյան արժեքների վրա: Կոմունիստներ է անվանում, վիրավորում և ինչ որ բաներում մեղադրում մեր արևմտյան առաքելությունների ներկայացուցիչներին,- այսպես է արձագանքել «Վրացական երազանքի» անդամ Մամուկա Մդինարաձեն՝ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարնական վեհաժողովի պատվիրակության ղեկավարին Ռուսաստանի գործակալ անվանելուն:

«Սաակաշվիլիի դերը ընդդիմադիր կուսակցություններին ճնշելն է, որոնք, հուսով եմ, կունենան կառուցողական երկխոսություն և կմտնեն խորհրդարան, որպեսզի խորհրդարանական ամբիոնից, ինչպես նրանց կոչ են անում մեր արևմտյան գործընկերները, դուրս գան և շարունակեն իրենց գործունեությունը: Նորություն չէ, որ Սաակաշվիլին հարձակվում է արեւմտյան արժեքների վրա: Կոմունիստներ է անվանում, վիրավորում և ինչ որ բաներում մեղադրում մեր արևմտյան առաքելությունների ներկայացուցիչներին: Սա ռուսական այն գործի շարունակությունն է, որը նա իրականացրել է իր պաշտոնավարման ընթացքում: Նման ուժերն այսօր միասին են և մեկ դիրքորոշման են: Այս կուսակցությունները կանգնած են եվրոպական արժեքներ կրող կուսակցությունների կողքին և միասին բողոքում են իբր կեղծված ընտրությունների դեմ», – հայտարարել է Մդինարաձեն:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Թինի Քոքսին անվանել է Ռուսաստանի գործակալ:

Եվրախորհրդի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Թինի Քոքսը դիտորդական առաքելություն էր իրականացնում Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններին: Քոքսի գնահատմամբ. «Ողջունելի են խաղաղ ընտրությունները, որոնք միշտ չէ, որ լինում են»: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, քվեարկության օրը և դրանից հետո ցույցերը հասուն ժողովրդավարության և նրա նշան չէ, որ հարգում ես ընտրողների որոշումը: