Մամուկա Մդինարաձե. Մինչև 2020 թվականի ընտրությունները պետք է ընդունենք սահմանադրական փոփոխություն, որ մինչև 2024 թվականը հնարավոր ցանկացած արտահերթ ընտրությունները անցկացվի խառը համակարգով
Մամուկա Մդինարաձե. Մինչև 2020 թվականի ընտրությունները պետք է ընդունենք սահմանադրական փոփոխություն, որ մինչև 2024 թվականը հնարավոր ցանկացած արտահերթ ընտրությունները անցկացվի խառը համակարգով

Մեծամասնականները հետ կհրավիրեն առաջարկը 2024 թվականին ընտրությունները մեծամասնական կարգով անցկացնելու նախաձեռնության հետ կապված, իսկ մենք մինչև 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կկարողանանք ստեղծել այնպիսի օրենսդրական մեխանիզմներ, որոնցով կխուսափենք ռիսկերից,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն՝ այսօր անցկացված մամլո ասուլիսին:

«Մեծամասնության կողմից ընդունվել է մեծամասնական պատգամավորների կարծիքը, որ 2020 թվականի ընտրություններից մինչև 2024 թվականը մշտապես կխոսվի այն մասին, որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական համակարգով, որը կառաջացնի մշտական անկայունության զգացում, այս գործընթացը կստեղծի քաղաքական արհեստական ճգնաժամի հիմք:

Համապատասխանաբար, մենք պետք է կարողանանք մինչև 2020 թվականի ընտրություններն ընդունել սահմանադրական փոփոխություն, ըստ որի մինչև 2024 թվականը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով և նման պայմաններում ընտրված խորհրդարանի իրավասությունը կշարունակվի մինչև 2024 թվականը: Նման դեպքում, մեծամասնական պատգամավորները կհրաժարվեն իրենց նախաձեռնությունից:

Եթե մենք կարողանանք ստեղծել այս երաշխիքը, մեծամասնական պատգամավորները կշարունակեն գործընթացը, 2020 թվականի ընտրությունների հետ մեկտեղ անցկացվի հանրաքվե՝ լիարժեք մեծամասնական համակարգին անցնելու առնչությամբ»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն: