Մամուկա Մդինարաձե. Մենք սահմանադրական փոփոխություններ անելու պարտավորություն չունենք, մեր բարի կամքն է և կլինի շարունակել փոփոխությունները քննարկելը և համապատասխան որոշում կայացնելը
Մամուկա Մդինարաձե. Մենք սահմանադրական փոփոխություններ անելու պարտավորություն չունենք, մեր բարի կամքն է և կլինի շարունակել փոփոխությունները քննարկելը և համապատասխան որոշում կայացնելը

Մենք իսկապես պարտավորություն չունենք սահմանադրական փոփոխություններ ընդունելու։ Սա հավանաբար բոլորին քաջ հայտնի է։ Մեր բարի կամքն է և կլինի շարունակել սահմանադրական փոփոխությունները քննարկելը և համապատասխան որոշում կայացնելը,- սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ասաց «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն։

Նրա խոսքով, իրենք պատրաստ են քննարկել սահմանադրական փոփոխություններով նախատեսված հարցերը, այդ թվում՝ ընտրական շեմի իջեցումը։

«Եթե մենք արտահայտենք այս կամքը, ուրեմն այս սահմանադրական փոփոխությունները կընդունվեն, մենք պատրաստ ենք դրան։ Դրանցից գլխավոր հարցերից մեկը շեմի իջեցումն է։ Մենք պատրաստ ենք դա քննարկել, այնպես չէ, որ չենք ընդունում ու հրաժարվում ենք։ Երբ մեկն ասում է, որ ինչ-որ մեկը հրաժարվել է դա անել, մենք ուղղակի նշում ենք, որ դա ոչ թե պարտավորություն է, այլ «Վրացական երազանքի» բարի կամքը։ Մենք կշարունակենք դա քննարկել, դա կլինի քննարկում և այս քննարկման շրջանակներում մենք կոնկրետ որոշում կկայացնենք»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։