Մամուկա Մդինարաձե. Մարդիկ, որոնք չբարկացան իրենց հայրենիքի օկուպացիայի և ժողովրդի սպանության վրա, այլ բարկացան ուրիշի հայրենիքի օկուպացիայի վրա, առաջադրանք են կատարում
«Մենք հիմա խոսում ենք մարդկանց մասին, որոնք չբարկացան սեփական հայրենիքի օկուպացիայի և սեփական ժողովրդի սպանության վրա, այլ բարկացան ուրիշի հայրենիքի օկուպացիայի, ուրիշի հայրենիքի վրա հարձակման վրա», – այս մասին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ, տարածքային զարգացման նախարար Մամուկա Մդինարաձեն։
Նրա խոսքով՝ այդ մարդիկ առաջադրանք են կատարում։
«Մենք հիմա խոսում ենք մարդկանց մասին, որոնք չբարկացան սեփական հայրենիքի օկուպացիայի և սեփական ժողովրդի սպանության վրա, այլ բարկացան ուրիշի հայրենիքի օկուպացիայի, ուրիշի հայրենիքի վրա հարձակման վրա։ Սա որքանով է արհեստական և որքանով է առաջադրանքի բաղկացուցիչ մաս, այստեղից է բխում։ Որևէ մեկի ընտանիք որ ներխուժի մեկ ուրիշ թշնամի, օկուպանտ, և նա դրա վրա չբարկանա, իսկ հետո ուրիշի ընտանիք ներխուժելու վրա շատ մեծ բարկություն ու էմոցիա արտահայտի՝ ճիշտ նմանատիպ իրավիճակում են նրանք, պարզապես իսկապես կարելի է ցավել այդ մարդկանց համար մեկ գլխավոր պատճառով՝ նրանք այս դեպքում առաջադրանք են կատարում, որ հիմա պետք է բարկանան, իսկ այն ժամանակ չպետք է բարկանային։ Սա է տարբերությունը», – նշել է Մամուկա Մդինարաձեն։