Մամուկա Մդինարաձե. Կուսակցական ակտիվիստներից և որոշ լրատվամիջոցներից սադրանքներ են սպասվում, խնդրում ենք մեր բոլոր համախոհներին չտրվել սադրանքին
«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի խոսքով, «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի եզրափակիչ միջոցառմանը փոքր սադրանքներ են սպասվում։
Նրա խոսքով, ինքը կոչ է անում կողմնակիցներին չտրվել սադրանքի:
«Ինչ վերաբերում է բուն հանրահավաքին, ապա սպասվում է, որ մի շարք կուսակցական ակտիվիստներ և, ցավոք, լրատվամիջոցներ ավանդաբար կիրականացնեն մանր սադրանքներ, փորձելու են լարվածության ֆոն ստեղծել, բայց խնդրում ենք մեր բոլոր համակիրներին և կոչ ենք անում չտրվել այդ սադրանքին։ Համոզված եմ, որ նրանք չեն կարողանա ստեղծել իրենց ուզած պատկերը։ Ես ուզում եմ կոչ անել բոլոր նրանց, ում համար կարևոր է պաշտպանել տարիների պայքարը, զարգացումը կամ արդարությունը, միանալ մեզ և ցույց տալ բոլորին, թե որ արժեքների կողքին է մեր երկիրը և վրացական հասարակությունը, հաղթանակն ավարտին հասցնել»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։
Այսօր՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Վրացական երազանքի» կողմնակիցների ամփոփիչ նախընտրական հանրահավաքը։