Մամուկա Մդինարաձե. Քանի դեռ քաղաքական գործունեությամբ զբաղվող լրատվամիջոցները չեն վերադառնում լրագրողական գործունեությանը, ոչ մեդիա են, ոչ էլ լրագրող, հարաբերությունները ևս կլինի համապատասխան
Մամուկա Մդինարաձե. Քանի դեռ քաղաքական գործունեությամբ զբաղվող լրատվամիջոցները չեն վերադառնում լրագրողական գործունեությանը, ոչ մեդիա են, ոչ էլ լրագրող, հարաբերությունները ևս կլինի համապատասխան

Լրատվամիջոցները, որոնք զբաղվում են քաղաքական և ոչ` լրագրողական գործունեությամբ, քանի դեռ չեն վերադառնում լրագրողական գործունեությանը, ոչ մեդիա են, ոչ էլ լրագրող, հարաբերությունները ևս կլինի համապատասխան, – սոցցանցում գրել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն:

Նա ասաց, որ անթույլատրելի է որպես լրագրող կամ լրատվամիջոց դիտարկել այն անձին կամ կազմակերպությանը, որը քաղաքական պահանջներ է ներկայացնում և ստեղծում է քաղաքական ներկայացումներ:

«Անթույլատրելի է որևէ կերպ առանձնացնել լրագրողներին և լրատվամիջոցներին:

Միևնույն ժամանակ, անթույլատրելի է որպես լրագրող կամ լրատվամիջոց դիտարկել այն անձին կամ կազմակերպությանը, որը քաղաքական պահանջներ է ներկայացնում և ստեղծում է քաղաքական ներկայացումներ:

Ուստի ես հայտարարում եմ լիարժեք պատասխանատվությամբ. Լրատվամիջոցները, որոնք զբաղվում են քաղաքական (և ոչ լրագրողական) գործունեությամբ, քանի դեռ չեն վերադառնում լրագրողական գործունեությանը, ոչ լրատվամիջոց են, ոչ լրագրող, նրանց հետ հարաբերությունները ևս կլինեն համապատասխան»,- գրում է Մամուկա Մդինարաձեն: