Մամուկա Մդինարաձե. Քաղաքական օրակարգը պետք է լինի առաջիկա գործերը, ոչ թե Սաակաշվիլիի հայտարարությունները
Մամուկա Մդինարաձե. Քաղաքական օրակարգը պետք է լինի առաջիկա գործերը, ոչ թե Սաակաշվիլիի հայտարարությունները

Հասարակությունը մեզանից պահանջում է կոնկրետ գործեր, իսկ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարություններն այլևս հետաքրքիր չեն,- ասել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն։

Ըստ Մդինարաձեի, քաղաքական օրակարգը պետք է լինի առաջիկա գործերը, քննարկումներն ու բանավեճերը այս թեմաների շուրջ, այլ ոչ թե Սաակաշվիլիի հայտարարությունները։

«Այս մարդու հայտարարություններն այլեւս հետաքրքիր չեն, դրանք պետք է թողնել անցյալում։ Մենք չպետք է մտնենք նրա օրակարգ։ Նրա շահագրգռվածությունը ինչ-որ հայտարարություն անելն է, որպեսզի հետո խոսենք, և դա պետք է լինի քաղաքական օրակարգը։ Քաղաքական օրակարգը պետք է լինի այս թեմաների շուրջ անելիքները, քննարկումներն ու վիճաբանությունները: Հասարակությունը մեզանից պահանջում է կոնկրետ գործեր, կոնկրետ բարեփոխումներ, ոչ թե ինչ-որ մեկը հայտարարություններ է արել, ինչ-որ հիմար հայտարարություններ, ես ընդհանրապես չեմ պատրաստվում այս մասին խոսել»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։