Մամուկա Մդինարաձե. Գործակալական ընդդիմության ծայրահեղականությունը խրախուսում են այն օտարերկրյա քաղաքական գործիչները, ովքեր վերջին օրերին այցելել էին Վրաստան
Մամուկա Մդինարաձե. Գործակալական ընդդիմության ծայրահեղականությունը խրախուսում են այն օտարերկրյա քաղաքական գործիչները, ովքեր վերջին օրերին այցելել էին Վրաստան

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի ոստիկանությանը և ՆԳ նախարարին՝ օրենքի խաղաղ ձևով կիրառման համար։ Մի քանի հոգի և գործակալական ընդդիմությունը չեն կարող կաթվածահար անել մայրաքաղաքը, վրացական պետությունը դա թույլ չի տա,- այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Ըստ Մդինարաձեի, գործակալական ընդդիմությանը խրախուսում են այն օտարերկրյա քաղաքական գործիչները, որոնք վերջին օրերին ժամանել են Վրաստան։

«Գիտեք, որ մեկ գիշերվա ընթացքում հաջողվել է դա անել, և որոշ ժամանակ անց ոստիկանությունը ճիշտ որոշում է կայացրել օրենքի կիրարկման հետ կապված։ Այս ծայրահեղականությունը, որն իրականացվել է գործակալական ընդդիմության կողմից, խրախուսվել է այն օտարերկրյա քաղաքական գործիչների կողմից, ովքեր նախորդ օրերին եկել են Վրաստան, հրահրել գործակալներին, կոչ արել մայդան կազմակերպել և հանգիստ վերադարձել իրենց երկրները»,- ասել է Մդինարաձեն։