Մամուկա Մդինարաձե. Գիորգի Գախարիան և Միխեիլ Սաակաշվիլին գործում են մեկ գլխարկի տակ, մեկ նպատակով և արդեն հստակ կոալիցիա են կազմել
Գիորգի Գախարիան և Միխեիլ Սաակաշվիլին գործում են մեկ գլխարկի տակ, մեկ նպատակով և արդեն հստակ կոալիցիա են կազմել,- այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն։
Մդինարաձեն գնահատեց այսօրվա դատական նիստում Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարության այն հատվածը, որտեղ նախկին նախագահը խոսում է ՏԻՄ ընտրությունների կարևորության մասին. «Մենք երեք օր առաջ խլեցինք գլխավոր քաղաքներից մեկը՝ Ռուսթավին։ Առաջիկայում կվերցնենք Բաթումին, կվերցնենք նաև Զուգդիդին։ Դա նշանակում է, որ երկրում քաղաքական գործընթացներ են սկսվել»,- ասել է Սաակաշվիլին։
Ըստ Մամուկա Մդինարաձեի՝ Սաակաշվիլիի կողմից «խլել» բառի հիշատակումն ամեն ինչ է նշանակում.
«Երբ Միխեիլ Սաակաշվիլին անվանում է Ռուսթավին, Ծալենջիխան, Չխորոծղուն և խոսում այն վայրերի մասին, որտեղ «Ազգային շարժումը» սատարել է Գիորգի Գախարիայի ներկայացուցիչներին որպես սակրեբուլոների նախագահներ, իսկ Սաակաշվիլին ասում է՝ խլեցինք, դա խոսում է ամեն ինչի մասին։ Դա վկայություն էր այն, ինչի մասին մենք արդեն խոսում էինք, որ Գիորգի Գախարիան և Միխեիլ Սաակաշվիլին գործում են մեկ գլխարկի տակ, մեկ նպատակով, և նրանք արդեն հստակ կոալիցիա են կազմել»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։