Մամուկա Մդինարաձե. Գիորգի Բարամիձեն պատերազմական հանցագործությունը բարդել է վրացի զինվորականների վրա
Փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման նախարար Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ՝ Գիորգի Բարամիձեն պատերազմական հանցագործությունը բարդել է վրացի զինվորականների վրա:
Ինչպես նշել է Մդինարաձեն, Բարամիձեն վրացական կողմին պատերազմական հանցագործության մեջ մեղադրել է այնպես, ինչպես ռուս-վրացական պատերազմից երկու ամիս անց բանաձևը ստորագրելիս:
«Բարամիձեն ասաց, թե իբր վրացական կողմը գերիներին գնդակահարում էր: Նրա արարքները, արածներն ու ասածները արդարացնող լրագրողներին այնպիսի դրության մեջ դրեցին, որ նրանք ասում էին. «Ահա, գնդակահարել ասելով նկատի ուներ, որ կրակում էին»: Գնդակահարությունն ու մարտը տարբեր բաներ են: Նույնիսկ լրագրողն հասավ այս «արդարացմանը», որպեսզի պաշտպանի ռազմական հանցագործության մեջ մեղադրող Բարամիձեին», – հայտարարել է Մամուկա Մդինարաձեն: