Մամուկա Մդինարաձե. Ընդդիմությունն ընտրողներին մոբիլիզացնում է ընտրատեղամասերում
Մամուկա Մդինարաձե. Ընդդիմությունն ընտրողներին մոբիլիզացնում է ընտրատեղամասերում

Նրանք հրապարակավ ասում են, թե իբր չեն մասնակցում երկրորդ փուլին, այնուամենայնիվ, ես կուզենայի ամենայն պատասխանատվությամբ ասել, որ նրանք ընտրողներին մոբիլիզացնում են ընտրատեղամասերում, – այս մասին հայտարարել է իշխող թիմի ներկայացուցիչ Մամուկա Մդինարաձեն:

Նրա խոսքով, երեկոյան պարզ կլինի, որ ընդդիմությունը տեղամասերում կողմնակիցներ է մոբիլիզացնում:

«Ընդդիմությունը հայտարարություններից շատերը ցավոք, անհեթեթ անվանեց, բայց հետո հնարավոր դարձավ մեկ օրում ստուգել նրանց հայտարարությունները: Իմ հայտարարությունը, որ նրանք մոբիլիզացնում են իրենց կողմնակիցներին, կպարզվի երեկոյան: Դա պարզելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում «Վրացական երազանքի» ընտրողներին և աջակիցներին, այն մոտեցումը, որ «Վրացական երազանքը» միևնույն է, հաղթում է, կարող է ճիշտ չլինել, անհրաժեշտ է առավելագույն մոբիլիզացում՝ չնայած բարդ համաճարակային իրավիճակին: Մենք չպետք է ծուլանանք, գնանք ընտրությունների ու սատարենք մեր թեկնածուներին: Ցանկանում եմ հիշեցնել ընտրողներին, որ երկու ազգանուններն էլ ներառված են քվեաթերթիկում, այնպես որ, ընդհանուր առմամբ, նրանք հրապարակավ հայտարարում են, որ չեն մասնակցում, բայց ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ձեզ ասել, որ նրանք ընտրողներին մոբիլիզացնում են ընտրատեղամասերում», – հայտարարել է Մդինարաձեն: