Մամուկա Մդինարաձե. Ընդդիմության կողմից փոխզիջումային քայլ չի արվել
Մամուկա Մդինարաձե. Ընդդիմության կողմից փոխզիջումային քայլ չի արվել

Ընդդիմության կողմից փոխզիջում չի եղել, – բանակցությունների մասին ասաց «Վրացական երազանք» խմբակցության նախագահ, «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն:

Ըստ նրա, առաջարկների մեծ մասով, որոնք ներկայացվել են, «Վրացական երազանքի» կողմից փոխզիջում է եղել:

«Մշտապես վեճ կլինի այն հարցի շուրջ, թե ով խափանեց Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցությունների փուլը: Ընդդիմությունն, իհարկե, կասի, որ մենք ենք ձախողել: Այստեղ գլխավորը փաստերն ու ճշմարտությունն են: Բացարձակապես բոլոր կետերը, որոնք քննարկման սեղանին էին, պետք է կատարերեր «Վրացական երազանքը», որոնցից շատերի շուրջ մեր փոխզիջումային առաջարկները եղան, իսկ մի մասը վերաբերում էր արդարությանը և պետականությանը դեմ գնալուն, բնականաբար այդպիսի թեմաներ (վերջնագրեր) մեր կողմից չեն դիտարկվել: Այստեղ բոլոր կետերում առաջարկվեց լուծում: Ընդդիմությունը ոչ մի փոխզիջման չի գնացել: Նրանք ասացին, որ ընդդիմության կողմից փոխզիջումը բանակցային սեղանի շուրջ նստելն է: Հարցի պատասխանը տրված է», – ասաց Մդինարաձեն: