Մամուկա Մդինարաձե. Չորս կետերից ո՞րն է Եվրոպայի մերժումը, կոնկրետ ո՞ր կետին են առարկում, թող ասեն կոնկրետ ինչ-որ բան, որ պատասխանենք
Մամուկա Մդինարաձե. Չորս կետերից ո՞րն է Եվրոպայի մերժումը, կոնկրետ ո՞ր կետին են առարկում, թող ասեն կոնկրետ ինչ-որ բան, որ պատասխանենք

«Վրացական երազանք» խմբակցության նախագահ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն սոցցանցում գրում է, որ ապագա ծրագրերի վերաբերյալ «Վրացական երազանքի» հայտարարությունը ներառում է չորս հիմնական կետ։

Ինչպես պարզաբանում է Մամուկա Մդինարաձեն, ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները շարունակվում են կատարել։ Մինչև 2030 թվականը Վրաստանն ամենապատրաստը կլինի Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկրների շարքում։

«Մեր հայտարարությունը, ապագա պլանի առումով, ներառում է չորս հիմնական կետ.

1. Մենք շարունակում ենք մանրակրկիտ կատարել ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և մինչև 2028 թվականը կկատարենք ավելի քան 90%-ը։

2. Մինչև 2030 թվականը Վրաստանը կլինի ամենապատրաստը Եվրամիության  անդամակցությանը թեկնածու երկրների շարքում։

3. Մինչև 2028 թվականը մենք օրակարգ չենք մտցնի բանակցությունների բացման հարցը, որպեսզի դա չլինի ինչ-որ մեկի կողմից մշտական ​​շանտաժի մեխանիզմ, և մենք կարողանանք հանգիստ իրականացնել համապատասխան բարեփոխումներ և զարգացնել երկիրը։

4. Նույն պատճառով մենք հրաժարվում ենք ֆինանսավորվել Եվրամիության կողմից բյուջետային դրամաշնորհներից, և պետությունն իր վրա է վերցնում այդ ծախսերը։

«Սրանցից ո՞րն է Եվրոպայի մերժումը, և կոնկրետ որ կետին են առարկում, թող մեզ ասեն, որ կոնկրետ ինչ-որ բան պատասխանենք»,- գրել է Մամուկա Մդինարաձեն։