Մամուկա Մդինարաձե. Բանակցությունն այլընտրանք չունի, վերջնագրերի լեզվով խոսելը տապալում է բանակցությունների հեռանկարը
Բանակցությունների համար միշտ կա ռեսուրս, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում, – թեման մեկնաբանելիս ասաց «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն:
«Ոչ մի առանձնահատուկ բան բան տեղի չի ունենում, միայն օրենքն է կատարվել ոստիկանության կողմից: Մենք երբեք դուրս չենք լքել բանակցությունների սեղանը: Ընթացքում մենք արեցինք առավելագույնը և առաջարկները դրեցինք սեղանին:
Եթե որևէ ընդդիմադիր մնա ռացիոնալ, օրենքի շրջանակներում, մտածի ճիշտ և պետականորեն, ոչ թե այնպես, որ վնասի երկիրը և տանի քաոսի, այդ դեպքում մենք այնտեղ ենք, ոչ մի տեղ չենք գնացել:
Թող գան, խոսեն ցանկացած թեմայի շուրջ, որը բխում է պետության շահերից: Վերջնագրերի լեզվով խոսելը և միտումնավոր չիրականացվելիք պայմաններ դնելը խեղդում է բանակցությունների հեռանկարը: Բանակցություններն այլընտրանք չունենք, մենք մնում ենք նույն կարծիքին ու ոչ մի տեղ չենք շեղվել այս կարծիքից», – ասաց Մդինարաձեն: