Մամուկա Մդինարաձե. «Ազգային շարժումը» գիտի, որ Իվանիշվիլին քաղաքականությունից դուրս է, բայց ենթագիտակցորեն այնքան են անհանգստանում, որ նրա ներկայությունն այս երկրում խնդիր են համարում
Մամուկա Մդինարաձե. «Ազգային շարժումը» գիտի, որ Իվանիշվիլին քաղաքականությունից դուրս է, բայց ենթագիտակցորեն այնքան են անհանգստանում, որ նրա ներկայությունն այս երկրում խնդիր են համարում

Ես անկեղծորեն հավատում եմ, որ «Ազգային շարժումը» հաստատ գիտի, որ Բիձինա Իվանիշվիլին քաղաքականությունից դուրս է, բայց ենթագիտակցորեն այնքան են անհանգստանում նրա գոյությամբ, այնքան ծանր քաղաքական տրավմա են ստացել ժամանակ, որ նրա գոյությունը համարում են խնդիր,- լրագրողների հետ զրույցում ասաց «Վրացական երազանքի» ներկայացուցիչ, գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Ինչպես նշեց Մդինարաձեն, «Ազգային շարժման» անդամներին վախեցնում է անգամ Բիձինա Իվանիշվիլիի ֆիզիկական ներկայությունն այս երկրում։

«Պատկերացրեք, ֆիզիկապես այս մարդը վախեցնում է նրանց, որ կա ու երկրում է։ Սա այնքան է վախեցնում և այնքան հոգեբանական տրավմա է պատճառում, որ իրենց հանձնարարություններ տվողներն ու լոբբիստները խոսում են՝ եթե հայրենասեր է, թող գնա երկրից, այսինքն՝ հայրենասիրությունը կապել են երկրից հեռանալու հետ։ Պատկերացրեք, թե ինչ աբսուրդի մեջ ենք մենք ընկել»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։